«Արմբրոկ» ԲԲԸ-ն հայաստանյան ներդրումային ընկերություն է, որն իր հաճախորդներին տրամադրում է ֆինանսական և ներդրումային ծառայությունների լայն ընտրություն: 1994 թ.-ին՝ ընկերության հիմնադրվելուց ի վեր, «Արմբրոկ» ԲԲԸ-ն ջանք չի խնայել իր հաճախորդներին նորանոր հնարավորություններ տրամադրելու համար: Հայաստանի արժեթղթերի շուկայում «Արմբրոկ» ԲԲԸ-ն նվաճել է առաջատար դիրքեր` իր հաճախորդներին հնարավորություն տալով ներդրում կատարել հայկական իրացվելի արժեթղթերում:
«Արմբրոկ» ԲԲԸ-ն որպես ներդրումային ընկերություն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008թ. նոյեմբերի 4-ին: Այդուհանդերձ, մեր ընկերությունն ունի ավելի քան 30 տարվա կորպորատիվ պատմություն, որը համառոտ կերպով ներկայացված է ստորև բերված աղյուսակում.
Կորպորատիվ իրադարձություն
Տարեթիվը
«Արմբրոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ստեղծում
1994թ.
«Արմբրոկ» ՍՊԸ-ի անվանափոխություն «Հայ-կանադական Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
1994թ.
«Հայ-կանադական Արմբրոկ համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի վերակազմավորում «Արմենբրոկ» փակ բաժնետիրական ընկերության
1998թ.
«Արմենբրոկ» ՓԲԸ-ի վերակազմավորում «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության
2008թ.
«Արմենբրոկ» ԲԲԸ-ի և «Մաստեր կապիտալ» ՍՊԸ-ի միաձուլման ճանապարհով նոր «Արմենբրոկ» ԲԲԸ-ի ստեղծում
2008թ.
«Արմենբրոկ» ԲԲԸ-ն վերանվանվել է «Արմբրոկ» ԲԲԸ
2021թ.
«Արմբրոկ» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի և Արժեթղթերի հաշվարկային միասնական համակարգի լիարժեք անդամ (ունի Հաշվի օպերատորի կարգավիճակ և անդամակցում է Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգին):
Հայաստանի ֆոնդային բորսայի (մինչև 2019թ.՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա») և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի լավագույն անդամ մրցանակաբաշխության արդյունքներով «Արմբրոկ» ԲԲԸ-ն ճանաչվել է.
Բորսայի լավագույն անդամ` կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2012-2014, 2016թթ. արդյունքներով),
Բորսայի լավագույն անդամ՝ ռեպո գործարքների շուկայում (2018-2023թթ. արդյունքներով),
Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի լավագույն անդամ (2015-2018, 2021թթ. արդյունքներով),
Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-ռեեստրավար (2014-2018, 2021թթ. արդյունքներով),
Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու՝ կորպորատիվ արժեթղթերի շուկայում (2014-2022թթ. արդյունքներով),
Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամ (2017թ. արդյունքներով),
AMX Trader-ի թեստավորման գործընթացում ամենանշանակալի ներդրումն ունեցող գործընկեր (2022թ. արդյունքներով):
«Արմբրոկ» ԲԲԸ-ն անդամակցում է նաև Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատին (AmCham), Հայ Բրիտանական Գործարար պալատին (Armenian British Business Chamber) և Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիա ՀԿ-ին (Finarm):
«Արմբրոկ» ԲԲԸ-ի առաքելությունն է հայաստանյան և օտարերկրյա հաճախորդներին միջազգային չափանիշների համաձայն ներդրումային ծառայությունների մատուցումը և հուսալի գործընկերոջ համբավի ձևավորումը:
«Արմբրոկ» ԲԲԸ-ն մեծ կարևորություն է տալիս իր բարի համբավին և ճանաչվածությանը՝ մասնավորապես արտասահմանյան ներդրողների կողմից, ուստի Ընկերության հեռանկարային նպատակներից է ապահովել, որպեսզի Հայաստանի արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու մտադրություն ունեցող ցանկացած անձ «Արմբրոկ» ԲԲԸ-ին դիտարկի որպես իր հուսալի գործընկերը, որի հետ կարելի է սկսել երկարատև և արդյունավետ համագործակցություն:
«Արմբրոկ» ԲԲԸ-ի հիմնական նպատակներն են`
պահպանել շուկայում առաջատար դիրքերը,
տրամադրել որակյալ ներդրումային ծառայությունների լայն շրջանակ,
տրամադրել լիարժեք ծառայություններ բոլոր խմբերի հաճախորդների համար,
ավելացնել բաժնետերերի կարողությունը` Ընկերության շուկայական արժեքի բարձրացման միջոցով:
«Արմբրոկ» ԲԲԸ-ի կարևորագույն արժեքը նրա հաճախորդներն են, իսկ լավագույն ակտիվները` աշխատակիցները:
Մենք գաղափարներ ենք հաղորդում Ձեր միջոցներին և ստեղծագործական ուժ` Ձեր գաղափարներին: Ընկերության կարգախոսն է` «Փողը չունի գաղափարներ, մենք ունենք»: Տեղական շուկայի մեր խորին իմացությունը առաջարկվող ֆինանսական ծառայությունների լայն ընտրանու հետ մեկտեղ ապահովում են առաջնակարգ աջակցություն Ձեր ներդրումներին` ապացուցելով Ընկերության կարգախոսի ճշմարտացիությունը:
Մենք հոգում ենք մեր հաճախորդների մասին և գիտենք նրանց միջոցների արժեքը:
«Արմբրոկ» ԲԲԸ-ն ընդգրկված չէ որևէ խմբի, հոլդինգի, կոնցեռնի, միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում:
«Արմբրոկ» ԲԲԸ-ն գտնվում և գործունեություն է իրականացնում միայն Երևան քաղաքում: Ընկերությունը դեռևս չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
Ստորև ներկայացված է ընկերության կազմակերպչական կառուցվածքը.
Ժամանակակից դինամիկ առաջնորդ` ունակ կյանքի կոչելու փոփոխություններ և նորարարական գաղափարներ:
Գործադիր բարձր մակարդակներում կառավարման ավելի քան տասնամյա փորձ ունեցող երիտասարդ, բայց փորձառու մասնագետ:
Ներդրումների բնագավառի խորը իմացությունը ռազմավարական բացառիկ ունակությունների հետ համակցող մասնագետ:
Ղեկավար, որ առաջնորդվում է էթիկայի բարձր չափանիշներով և սոցիալական պատասխանատվության խորին գիտակցմամբ:
Իրական արդյունքի ձգտող և իրական արդյունքների ապահովման շոշափելի փորձ ունեցող անձնավորություն:
Համակարգում և ենթակառուցվածքում դրական փոփոխություններ կատարելու ձգտում և ունակություն:
Դեպի միասական հաջողություններ թիմակիցներին առաջնորդելու ունակություն:
Հաղորդակցման գերազանց ունակություններ, միշտ բաց է և պատրաստ մտքերի փոխանակման:
Հայրենասեր անձնավորություն, որն իր աշխատանքով ձգտում է ներդրում ունենալ երկրի տնտեսական աճի ապահովման գործում:
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին:
Մասնագիտական գործունեություն
«Արմբրոկ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենն է 2004 թվականի հուլիսից:
2021 թվականի մարտից հանդիսանում է MB Consulting խորհրդատվական ընկերության Գործընկեր՝ կապիտալի շուկաների, գործառնությունների և ռազմավարության գծով:
2020 թվականի սեպտեմբերից՝ Ինեկոբանկի Խորհրդի անդամ:
2017 թվականից՝ Glocal Asset Management ակտիվների կառավարման ընկերության հիմնադիր բաժնետեր և Խորհրդի անդամ:
2015 թվականից հանդիսանում է «Անի Հոլդինգ» ընկերության Խորհրդի անդամ:
1999 թվականի դեկտեմբերից մինչև 2004 թվականի հուլիս աշխատել է «Արմենբրոկ» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ (այդ թվում` Տնօրենի օգնական, Ներքին վերահսկողության ղեկավար, Ներքին աուդիտի ղեկավար):
2007-2008 թթ.-ին հանդիսացել է Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի անդամ:
2010-2014 թթ.-ին դասավանդել է Ռուս-Հայկական (Սլավոնական) Պետական Համալսարանում:
«Արմենբրոկ» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում հիմնական ձեռքբերումները
Փոքրածավալ գործունեություն և ընդամենը չորս աշխատակից (այժմ` 20) ունեցող ընկերությունը դարձրել է Հայաստանում խոշորագույն և առավել եկամտաբեր ներդրումային ընկերություններից մեկը:
«Արմենբրոկ» ՓԲԸ-ն ձևափոխել է բաց բաժնետիրական ընկերության, որն ունի բաժնետերեր աշխարհի 11 երկրներում:
2004թ.-ի համեմատ ընկերության բաժնետիրական կապիտալն ավելացրել է 40 անգամ, իսկ ակտիվները` 200 անգամ:
Իրականացրել է հայկական ընկերության բաժնետոմսերի ՀՀ-ում առաջինը հանդիսացող առաջնային հրապարակային տեղաբաշումը (բաժնետոմսերը ներկայումս ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայում):
Ընդլայնել է ընկերության գործունեության շրջանակը՝ ներդնելով նոր ծառայություններ, այդ թվում` ռեպո գործառնություններ, ռեեստրի վարում, արժեթղթերի պահառություն և միջազգային շուկաներում առևտուր:
Իր գործունեության ընթացքում ընկերության համար ձևավորել է գործընկերների և ինստիտուցիոնալ հաճախորդների լայն հենք:
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ
ֆինանսներ և ներդրումային բանկային ծառայություններ
տնտեսագիտություն
կապիտալի շուկա
ներդրումներ
զարգացող շուկաներ
կորպորատիվ արժեթղթեր և արժեթղթերի առաջնային տեղաբաշխումներ (IPO)
բիզնեսի գնահատում
պորտֆելի կառավարում
գործարար կապերի ցանցի ստեղծում և զարգացում
կապերի ընդլայնում սփյուռքի հետ
Անձնական տվյալներ
Ծնվել է 1983 թվականին Երևանում:
Մատուցվող ծառայությունները`
Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
Արժեթղթերի պահառություն
Աշոտ Մինասյան
Գործընկեր, Ակտիվների կառավարման և բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար
Աշխատանքային գործունեություն
Գործընկեր, Ակտիվների կառավարման և բրոքերային գործառնությունների բաժնի ղեկավար, ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ (2022թ. մայիսից առ այսօր)
Թրեյդինգի ստարաբաժանման ղեկավար, "Альфа Капитал", Մոսկվա, ՌԴ (2019թ.- 2022թ. մայիս)
Տնօրեն, Արժեթղթերով վարկային գործառնությունների և Ռեպո գործարքների ստարաբաժանման ղեկավար, BCS, Մոսկվա, ՌԴ (2011-2019թթ.)
Ռեպո գործարների թրեյդեր, "Тройка Диалог", Մոսկվա, ՌԴ (2007-2010թթ.)
Կրթություն
2000-2005թթ. ՌԴ Կառավարությանը կից Ժղովրդական տնտեսության ակադեմիա, Մոսկվա, ՌԴ
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ
ակտիվների կառավարում,
արժեթղթերի և արտարժույթի թրեյդինգ,
ներդրումներ/այլընտրանքային ներդրումներ,
ռազմավարություն,
բիզնեսի զարգացում,
բիզնեսի գնահատում,
հեջավորում:
Հայկ Մանասելյան
Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2010-2012թթ., 2016թ.-ից առ այսօր - Տնօրեն, «Բիզնես Քարտուղար» ՍՊԸ
2008թ.-ից առ այսօր - Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար,
«Արմենբրոկ» ԲԲԸ
2013թ. - Բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ասիստենտ,
ՀՊՏՀ
2004-2008թթ.- Ներքին վերահսկողության ծառայության ղեկավար,
«Արմենբրոկ» ԲԲԸ
2006-2007թթ. - Կարգապահական հանձնաժողովի նախագահի տեղակալ,
Հայաստանի ֆոնդային բորսա
2003-2004թթ. - Ներքին վերահսկող ծառայության ղեկավար, «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ
ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ
2002-2003թթ. - Գործադիր տնօրեն, «ԱՅ ՏԻ ԲՐՈԿ ԴԻԼ ՏՐԱՍՏ» ՍՊԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի Պետական
Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Տնտեսագիտության թեկնածու է:
Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոններում աշխատելու որակավորում:
Ունի ՀՀ ԿԲ-ի Վերահսկող ծառայության կամ նման այլ մարմնի ղեկավար և անդամի պաշտոններում աշխատելու որակավորում:
Մասնակցել է ՖՀՄՍ-ների և ներքին աուդիտի վերաբերյալ մի շարք կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1983թ.-ին։
Արաքսյա Հարությունյան
Գլխավոր տնօրենի տեղակալ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2015թ.-ից առ այսօր - Գլխավոր տնօրենի տեղակալ, «Արմբրոկ» ԲԲԸ
2010-2015թթ. - Արժեթղթերով գործառնությունների բաժնի ղեկավար,
«Արմենբրոկ» ԲԲԸ
2001-2006թթ. - Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի
Բնօգտագործման տնտեսագիտություն բաժին, Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ունի ՀՀ ԿԲ-ի Ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործադիր մարմնի ղեկավարի և անդամների, գործադիր տնօրենի տեղակալի պաշտոններում աշխատելու որակավորում:
Ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի առցանց դասընթացները, ստանալով վկայագրեր՝ "Կազմակերպության առաջնորդում" և "Բանակցային վարպետություն" մասնագիտությունների գծով:
Մասնակցել է մի շարք հաստատությունների կողմից անցկացվող դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Նյու Յորքի Ֆինանսների Ինստիտուտ, Ավստրիայի Էկոնոմիկայի և վերլուծությունների պալատ և այլն):
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում
Իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում
Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
Արժեթղթերի պահառություն
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1983թ.-ին:
Սամվել Սահակյան
Ֆինանսական տնօրեն
Աշխատանքային գործունեություն
Ֆինանսական տնօրեն, ԱՐՄԲՐՈԿ ԲԲԸ (2022թ. մայիսից մինչ այսօր)
Ֆինանսական տնօրեն, MMG Gold Limited (2016-2022թթ.)
SEAF Caucasus Growth Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար (2011-2015թթ.)
Հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար, Արմենբրոկ ԲԲԸ (2007-2011թթ.)
Ֆինանսական հետազոտությունների մասնագետ, FSDP ծրագիր (2006-2007թթ.)
Կրթություն
1999-2004թթ. Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան (մասնագիտացումը՝ "Արժեթղթերի շուկա")
2008թ. Swiss Finance Academy (վերապատրաստում՝ "Ներդրումային բանկային գործ և կորպորատիվ ֆինանսներ")
Լրացուցիչ որակավորումներ
Տնտեսագիտության թեկնածուի աստիճան
2011 Level III CFA թեկնածու
Լիդա Թադեոսյան
Գլխավոր հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2023թ.-ի սեպտեմբերից առ այսօր - Գլխավոր հաշվապահ, «Արմբրոկ» ԲԲԸ
2022-2023թ. - Ֆինանսական հաշվառման և հաշվետվությունների բաժնի ղեկավար, «Ակբա Բանկ» ԲԲԸ, ինչպես նաև «Ակբա ֆեդերացիա» ՓԲԸ-ում գլխավոր հաշվապահ
2020-2022թ. - Ֆինանսական բաժնի ղեկավար/գլխավոր հաշվապահ, «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական կազմակերպություն
2020-2022թ - Վերստուգող, «Կրեդիտ Կորպ» ՈՒՎԿ ՓԲԸ
2015-2022թ. - Դասավանդող, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ
2014-2020թ. – «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում Ֆինանսական հաստատությունների աուդիտի բաժնի Ավագ աուդիտոր, այնուհետև Աուդիտի ղեկավար
2011-2014թ. - «Էյ-Էն աուդիտ» ՓԲԸ-ում որպես ավագ աուդիտոր և հայաստանյան ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպություններ հաշվապահական ծառայությունների մենեջեր:
2008-2014թ. – հայաստանյան առևտրային կազմակերպություններում գլխավոր հաշվապահ:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2018-2020թ. - Մագիստրոս, Երևանի պետական համալսարան (Հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ)
2004-2008թ. - Բակալավր, Երևանի պետական մանկավարժական համալսարան
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի փորձագետ հաշվապահի և աուդիտորի որակավորում
Ծրագրի օգնական, Boston Consulting Group (BSG) (2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր):
Կրթություն
2012-2015թթ. Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց (London School of Economics and Political Science, LSE), Լոնդոն, ՄԹ
2011-2015թթ. Տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Մոսկվա, ՌԴ
Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակ
ներդրումներ,
ֆինանսական վերլուծություն,
ֆինանսական մոդելավորում,
պորտֆելի կառավարում:
Ալեքսանդր Միրոնով
Տեխնոլոգիաների գծով տնօրեն
Վիկտոր Դոլժենկո
Ֆիզիկական անձանց վաճառքների ղեկավար
Էլմիրա Ղալումյան
Դեպոզիտար ծառայությունների ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2013թ.-ից առ այսօր - Դեպոզիտար ծառայությունների բաժնի ղեկավար, «Արմբրոկ» ԲԲԸ
2011-2013թթ. - Պահառու, «Արմենբրոկ» ԲԲԸ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
2004-2010թթ. - Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետ, ԵՊՀ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ունի ՀՀ Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային
ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` պահառուի
աշխատակցի պաշտոնում աշխատելու որակավորում:
Ունի Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա ԲԲԸ-ի կողմից տրված
Արժեթղթերի Հաշվառման և Հաշվարկային ՄիասնականՀամակարգի
(DEPEND) Հաշվի օպերատորի և Կարգավորվող շուկայի հաշվարկային
համակարգի անդամի ամբողջական ծառայությունների մատուցման
իրավասություն:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արժեթղթերի պահառություն
Ռեեստրի վարում
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1986թ.-ին:
Էդգար Աղաբեկյան
Գլխավոր դիլեր
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2009թ.-ից առ այսօր - Գլխավոր դիլեր, «Արմբրոկ» ԲԲԸ
2019թ.-ից առ այսօր - Գիտական խորհրդի անդամ, ՀՊՏՀ
2019թ.-ից առ այսօր - Տնտեսագիտության 014 մասնագիտական
խորհրդի անդամ, ՀՊՏՀ
2018թ.-ից առ այսօր - Դոցենտ, ՀՊՏՀ
2007թ.-ից առ այսօր - Արժեթղթերի շուկայի ամբիոնի ասիստենտ,
ՀՊՏՀ
2009թ. - Ֆինանսական խորհրդատու, «Արմենբրոկ» ԲԲԸ
2008թ. - Գործառնական բաժնի պետ, բրոքեր, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
2007-2008թթ. - Գործառնական բաժնի գլխավոր մասնագետ, «Պրիվատ
ինվեստ» ՓԲԸ
2007թ. - Արժեթղթերի վարչության պետ, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
2007թ. - Կարգապահական հանձնաժողովի անդամ, Հայաստանի
ֆոնդային բորսա
2006-2007թթ. - Ներքին վերահսկող, «Պրիվատ ինվեստ» ՓԲԸ
1999-2004թթ. - Ֆինանսահաշվային ֆակուլտետ, Երևանի
Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Տնտեսագիտության թեկնածու է:
Ունի Հայաստանի Բանկերի Միության կողմից տրված Ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ անունից ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի՝ դիլերի պաշտոնում աշխատելու որակավորում:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում
Արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացում
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1982թ.-ին:
Կարեն Իսաջանյան
Թրեյդինգի ղեկավար
Ռուզաննա Սարգսյան
Միջազգային ծրագրերի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2012թ.-ից առ այսօր - Միջազգային ծրագրերի ղեկավար, «Արմբրոկ» ԲԲԸ
2010-2011թթ. - Գլխավոր տնօրենի օգնական-խորհրդական, «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲԸ
2008-2010թթ. - Հաղորդակցությունների և մարքեթինգի ղեկավար,
NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա
2006-2008թթ. - ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրեր
2003-2006թթ. - Տեղեկատվության և արտաքին կապերի
պատասխանատու, Հայաստանի ֆոնդային բորսա
1994-2003թթ. - Տարբեր պաշտոններ, ՀՀ բանկային համակարգ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1991-1996թթ. - Կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետ,
Երևանի Պետական Տնտեսագիտական Ինստիտուտ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Ունի տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ունի դասավանդման փորձ Հայաստանում Ֆրանսիական Համալսարանում
և Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանում, ինչպես նաև բանկերի
և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպված դասընթացների
շրջանակներում: Մասնակցել է Հայաստանում և արտերկրում վերապատրաստման դասընթացների:
ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օտարերկրյա հաճախորդներին և պոտենցիալ
հաճախորդներին ընկերության գործունեության և ծառայությունների մասին տեղեկատվության տրամադրում:
Ընկերության կողմից միջազգային ասպարեզում նախաձեռնվող ծրագրերի համակարգում:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ծնվել է 1974թ.-ին:
Մաքսիմ Բիրյուկով
Միջազգային ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան
2019թ.-ի հունիսի 13-ին «Արմբրոկ» բաց բաժնետիրական ընկերությունը (միացման պահին՝ «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերություն) և «Կապիտալ Ինվեստմընթս» փակ բաժնետիրական ընկերությունը հաջողությամբ ավարտեցին բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։ Այս գործարքի արդյունքում «Արմբրոկ» ԲԲԸ ներդրումային ընկերությունը դարձել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի միակ սեփականատերը:
2020թ.-ի հունվարի 17-ին «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի՝ «Արմբրոկ» ԲԲԸ-ին միացման գործընթացը ավարտվել է, ինչի արդյունքում դադարել է «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի գործունեությունը և վերջինիս բոլոր իրավունքները և պարտավորությունները իրավահաջորդության կարգով անցել են «Արմենբրոկ» ԲԲԸ-ին:
Այսուհետ «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի հաճախորդներին մատուցվող բոլոր ծառայությունները մատուցվելու են «Արմբրոկ» ԲԲԸ-ի կողմից:
«Արմբրոկ» ԲԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունները կարգավորող ընթացակարգերին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ: