Կորպորատիվ կառավարում

Ընդհանուր տեղեկատվությունhttps://www.armbrok.am/hy/investor-relations/general-information

Մեր ընկերության աշխատակիցները քաջ գիտակցում են, որ կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն չափանիշների և փորձի կիրառմամբ ներդրողների հետ հարաբերությունների կառուցումն ընկերության գործունեության ամենաարդյունավետ մեխանիզմն է: Այդ իսկ պատճառով մեր կողմից գործադրվում են բոլոր ջանքերը` կորպորատիվ կառավարման համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքները մեր ընկերությունում ներդնելու և արդյունավետ կերպով կիրառելու ուղղությամբ: «Արմբրոկ» ԲԲԸ-ն այս պահին Հայաստանում գործող միակ ներդրումային ընկերությունն է, որն ունի բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ և 25-ից ավելի բաժնետեր:

2011թ.-ի օգոստոսի 8-ին ՀՀ Կենտրոնական բանկում գրանցվել է «Արմբրոկ» ԲԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը` կապված ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման հետ՝ հաստատված 2011թ. մայիսի 17-ին կայացած արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ:

Այս պահի դրությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 267 150 000 (երկու հարյուր վաթսունյոթ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, որը կազմում է 267 150 հատ հասարակ անվանական ոչ փաստաթղթային բաժնետոմս։ Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 1000 ՀՀ դրամ:

This page was last updated 18.01.2022 20:03
Ներքին կանոնակարգերhttps://www.armbrok.am/hy/investor-relations/internal-regulations
This page was last updated 18.06.2024 15:13
Բաժնետերերի ժողովներhttps://www.armbrok.am/hy/investor-relations/shareholders-meetings

Այս բաժնում տեղադրվում են «Արմբրոկ» ԲԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների մասին հայտարարությունները:

Առաջիկա շաբաթների ընթացքում ընդհանուր ժողովի անցկացում չի նախատեսվում:

 

This page was last updated 18.01.2022 22:25
Շահաբաժնային քաղաքականությունhttps://www.armbrok.am/hy/investor-relations/dividend-policy


Ընկերությունն իրավունք ունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան շահութաբաժինների վճարման մասին: Հայտարարված շահութաբաժինները վճարվում են ինչպես դրամով, այնպես էլ այլ գույքով:
Շահութաբաժինները վճարվում են Ընկերության կուտակված շահույթից:


Ընկերության շահաբաժնային քաղաքականության վերաբերյալ այլ մանրամասներ կարող եք կարդալ «Արմբրոկ» ԲԲԸ-ի «Կանոնադրություն» էջում։

This page was last updated 18.01.2022 20:05
Ֆինանսական հաշվետվություններhttps://www.armbrok.am/hy/investor-relations/financial-statements-and-normatives

Տարեկան

Եռամսյակային

2024/2 2024թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2024/1 2024թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2023/4 2023թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2023/3 2023թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2023/2 2023թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2023/1 2023թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2022/4 2022թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2022/3 2022թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2022/2 2022թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2022/1 2022թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2021/4 2021թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2021/3 2021թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2021/2 2021թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2021/1 2021թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2020/4 2020թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2020/3 2020թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2020/2 2020թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2020/1 2020թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2019/4 2019թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2019/3 2019թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2019/2 2019թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2019/1 2019թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2018/4 2018թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2018/3 2018թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2018/2 2018թ.-ի II եռամսյակի հաշվետվություն
2018/1 2018թ.-ի I եռամսյակի հաշվետվություն
2017/4 2017թ.-ի IV եռամսյակի հաշվետվություն
2017/3 2017 թ.-ի III եռամսյակի հաշվետվություն
2017/2 2017 թ.-ի II եռամսյակի հաշվետվություն

Նորմատիվներ

2024/1 2024թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2023/4 2023թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2023/3 2023թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2023/2 2023թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
2023/1 2023թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2022/4 2022թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2022/3 2022թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2022/2 2022թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
2022/1 2022թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2021/4 2021թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2021/3 2021թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2021/2 2021թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
2021/1 2021թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2020/4 2020թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2020/3 2020թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2020/2 2020թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
2020/1 2020թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2019/4 2019թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2019/3 2019թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2019/2 2019թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
2019/1 2019թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2018/4 2018թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2018/3 2018թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2018/2 2018թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
2018/1 2018թ.-ի I եռամսյակի նորմատիվների մասին
2017/4 2017թ.-ի IV եռամսյակի նորմատիվների մասին
2017/3 2017թ.-ի III եռամսյակի նորմատիվների մասին
2017/2 2017թ.-ի II եռամսյակի նորմատիվների մասին
This page was last updated 04.07.2013 14:42
Բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններhttps://www.armbrok.am/hy/investor-relations/share-information

«Արմբրոկ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմված է 267,150 հատ հասարակ անվանական բաժնետոմսերից, որոնք բոլորը լրիվ վճարված են:

Բաժնետոմսերի վերաբերյալ տեղեկություններ  31.12.2021թ.-ի դրությամբ
Բաժնետոմսերի ընդհանուր քանակը 267,150 հատ
Ազատ շրջանառվող բաժնետոմսերի կշիռը 15,46 %
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 1,000 ՀՀ դրամ
Բաժնետերերի թիվը 26

Ընկերության բաժնետերերի ռեզիդենտությունը

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերություների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) և «Արմբրոկ» ԲԲԸ-ի կանոնադրության (այսուհետ` Կանոնադրություն)՝ ընկերության բոլոր բաժնետերերը ունեն հետևյալ հավասար իրավունքները.

  • մասնակցել բաժնետերերի ժողովներին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,
  • ֆինանսական տարվա ավարտից հետո 60 օրվա ընթացքում ներկայացնել երկուսից ոչ ավելի առաջարկություններ տարեկան ժողովի օրակարգի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկել Խորհրդի և Ներքին աուդիտի անդամության թեկնածուներ, եթե նա հանդիսանում է ձայնի իրավունք ունեցող բաժնետոմսերի առնվազն 2 տոկոսի սեփականատեր,
  • մասնակցել ընկերության կառավարմանը,
  • ստանալ շահութաբաժիններ ընկերության գործունեությունից առաջացած շահույթից,
  • առաջնահերթ կարգով ձեռք բերել ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե Օրենքով և Կանոնադրությամբ այլ բան չի նախատեսված,
  • ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` Կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, հաշվապահական գրքերին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը,
  • Ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 5% կազմող ձայնի իրավունք տվող բաժնետոմսերին տիրող բաժնետերերը կարող են պահանջել աուդիտոր` Ընկերության գործունեությանը վերաբերող հաշվետվությունները ստուգելու նպատակով: Ստուգման հետ կապված ծախսերը փոխհատուցում են ստուգումը պահանջող բաժնետերերը,
  • ժողովում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի,
  • ժողովում հանդես գալ առաջարկություններով,
  • ժողովում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով,
  • հայցով դիմել դատարան՝ ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով,
  • Ընկերության լուծարման դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած Ընկերության գույքի իր հասանելիք մասը կամ դրա արժեքը,
  • օտարել կամ այլ ձևով այլ անձանց փոխանցել իր սեփականությունը հանդիսացող բաժնետոմսը,
  • օգտվել Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
This page was last updated 13.05.2024 15:58