Հաշվի բացում
Ֆիզիկական անձ հաճախորդներ «Արմբրոկ» ԲԲԸ-ի ծառայություններից օգտվելու
համար հաճախորդը պետք է ներկայացնի հետևյալ
փաստաթղթերը.
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում գրանցման
համարը և ՀՎՀՀ-ն կամ համարժեք այլ համարները
ներառող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
- հանրային ծառայությունների համարանիշը
հավաստող կամ հանրային ծառայությունների
համարանիշ չունենալու դեպքում՝ դրա
բացակայությունը հավաստող տեղեկանքի պատճենը,
- հայտարարություն իրական շահառուի վերաբերյալ,
- գրություն բնակության և հաշվառման վայրի մասին,
եթե դրանք նշված չեն ներկայացված այլ
փաստաթղթերից որևէ մեկում,
- գրություն կենսական շահերի կենտրոնի մասին,
եթե հաճախորդն օտարերկրյա անձ է և կենսական
շահերի կենտրոնը նշված չէ ներկայացված այլ
փաստաթղթերից որևէ մեկում,
- Ընկերության որևէ ներքին իրավական ակտով
պահանջվող ցանկացած այլ փաստաթուղթ:
|
Հաշվի բացում
Իրավաբանական անձ հաճախորդներ «Արմբրոկ» ԲԲԸ-ի ծառայություններից օգտվելու համար
հաճախորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
- պետական գրանցումը հավաստող փաստաթղթի պատճենը,
- ՀՎՀՀ-ն կամ համարժեք այլ հարկ վճարողի համարը ներառող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),
- հիմնադիր փաստաթղթի վերջնական տարբերակի պատճենը,
- առանց լիազորագրի հաճախորդի անունից հանդես գալու իրավասություն ունեցող ֆիզիկական անձանց ցանկը և նրանց նշանակումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- հայտարարություն իրական շահառուի վերաբերյալ,
- նախորդ երկու կետերում նշված անձանց համար ֆիզիկական անձանցից պահանջվող փաստաթղթերի պատճենները,
- հաճախորդի թողարկած բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին տիրապետող անձանց ցանկը,
- գրություն կենսական շահերի կենտրոնի մասին, եթե հաճախորդն օտարերկրյա անձ է, և կենսական շահերի կենտրոնը նշված չէ ներկայացված այլ փաստաթղթերից որևէ մեկում,
- Ընկերության որևէ ներքին իրավական ակտով պահանջվող ցանկացած այլ փաստաթուղթ:
|